Մայիսի 2-ը Վրաստանում ազգային անհնազանդության օր են հայտարարելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2011 14:27

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, որը նաեւ Ժողովրդական ժողովի ղեկավարներից մեկն Է, հայտնել Է, որ Ժողովրդական ժողովը մայիսի 2-ը Վրաստանում կհայտարարի ազգային անհնազանդության օր:

«Չհամակերպվող մարդիկ չեն ընկրկի եւ հաղթանակի կհասնեն»,-ընդգծել Է նա տեղական թերթերից մեկին տված հարցազրույցում: Դրա հետ մեկտեղ Բուրջանաձեն հրաժարվել Է խոսել բողոքի ակցիայի մանրամասների մասին, նշելով, որ այն կծավալվի ոչ միայն Թբիլիսիում, այլեւ ողջ Վրաստանում: Ներկայում Բուրջանաձեն հանդիպումներ Է անցկացնում Ֆրանսիայում: Նա արդեն դռնփակ հանդիպումներ Է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարություններում, հայտարարելով, որ Փարիզը «համարժեք» Է գնահատում Վրաստանի իրադրությունը:

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply