Աշխարհի ամենածեր մարմնավաճառը 96 տարեկան է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 23, 2011 14:19
ԱՄՆ-ի բնակիչ 96-ամյա Միլի Կուպերն երկրորդ համաշխարհայինից սկսած մինչ օրս օրվա հացի փող է վաստակում մարդկության հնագույն «մասնագիտություններից» մեկով` մարմնավաճառությամբ. Միլին աշխարհի ամենատարեց մարմնավաճառն է: Նրա տարեկան եկամուտը կազմում է ավելի քան 50 հազար դոլար:
96-ամյա կինը բրիտանացի է, Լոնդոնից Լաս վեգաս է տեղափոխվել 27 տարեկան հասակում:
Մարմնավաճառությամբ սկսել է զբաղվել դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ մահացել է նրա ամերիկացի ամուսինը և երեխային պահելու հոգսը մնացել է նրա ուսերին:
Ամուսնու մահվանից հետո տարիներ անց Միլի Կուպերը երկրորդ անգամ է ամուսնանում` անգամ այդ ժամանակ չհրաժարվելով իր «մասնագիտությունից»:
Կնոջ խոսքով` իր ողջ կյանքի ընթացքում ինքն ընդհանուր հաշվարկով քնել է 3500 տղամարդու հետ: Այժմ Միլիի հաճախորդների տարիքը տատանվում է 29-92-ի սահմաններում: Նա շաբաթական ընդունում է երկու հաճախորդ և իր ծառայությունների համար ստանում 800 ֆունտ:






Facebook
Tweet This
Email This Post
