Գեղարքունիքում շարունակում է առատ ձյուն տեղալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2011 13:35

Մարտի 22-ի հետկեսօրից սկսած` Գեղարքունիքի մարզում տեղումները շարունակվում են ձյան տեսքով: Գավառի օդերեւութաբանական կայանի` «Արմենպրես»-ին տրամադրած տվյալներով` այսօր առավոտյան ժամը 6.30-ի դրությամբ կատարված չափումներով` Գավառում տեղումների քանակությունը կազմել է 5,7 միլիմետր: Սակայն եթե մինչ այդ տեղումներն արտահայտվել են թույլ ձյան տեսքով, ապա այդ պահից ձյունը սկսել է ավելի առատորեն տեղալ:

Քաղաքային եւ գյուղական համայնքներից ստացված տեղեկություններով` 10-20 սանտիմետր շերտով ձնածածկույթ առաջացել է հիմնականում Գավառի, Մարտունու, Սեւանի եւ Ճամբարակի տարածքներում, իսկ Վարդենիսում այն աննշան է: Մարզի ճաապարհներին, ինչպես «Արմենպրես»-ի Գավառի թղթակցին հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինությա վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, հիմնականում թաց ձյուն է ինչը մաքրում են սպասարկող կազմակերպությունները` հիմնականում ապահովելով մեքենաների անցանելիությունը:

Տեղացող ձյունն առայժմ չի ընթանում ձնաբքերով, ուստի ճանապարհները շարունակում են երթեւեկելի մնալ ինչպես Սելիմի լեռնանցքում, այնպես էլ բարձրլեռնային մի շարք համայնքներ տանող հատվածներում: Տեղացած ձյան պատճառով որոշակիորեն կերկարաձգվի անասունների մսուրային շրջանը: Առաջիկա օրերին եւս մարզում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply