7 օրում արձանագրվել է գողության 105 դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2011 13:15

Մարտի 16-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1  դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 50 դեպքից բացահայտվել է 47-ը, գողության 105 դեպքից՝ 59-ը, կողոպուտի 3 դեպքից՝ 2-ը, խարդախության 17 դեպքից՝ 16-ը և խուլիգանության 10  դեպքից 8-ը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ` նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, խուլիգանության` 1, կողոպուտի՝ 2  և գողության 5  դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 2 մարդ զոհվել է, 20-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 2314 անգամ:
Print Friendly

Leave a Reply