Հայտարարվել է առևտրային Superjet-ի թռիչքի ամսաթիվը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 23, 2011 11:51
Նորագույն ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռի առաջին թռիչքը կկայանա Տիեզերագնացության օրը (ապրիլի12): Superjet ինքնաթիռները պատրաստվում են Խաբարովսկում: Առաջին ավիաընկերությունը, ում պետք է հատկացվի ինքնաթիռը` Հայաստանն է, և ապրիլի 12-ին այդ փոխադրիչը կկատարի Երևան-Մոսկվա չվերթ: 2010-ին հայտնում էին, որ Superjet –ը Հայաստանին կփոխանցվի փետրվար ամսին, սակայն այն լուրերը չիրականացան: Հունվարին պարզ դարձավ, որ առաջին ինքնաթիռն անվանվելու է Յուրի Գագարինի պատվին: Sukhoi Superjet 100-ը կարող է տեղափոխել 75-95 ուղևոր, 4550կմ հեռավորության վրա: Նրա հիմնական առավելությունը մյուս նմանատիպ ինքնաթիռների համեմատությամբ վառելիքի տնտեսումն է: Sukhoi Superjet-ը մշակել է ամերիկյան Boeing-ի ու իտալական Finmeccanica-ի հետ համատեղ:.






Facebook
Tweet This
Email This Post
