ՀՀ ԿԲ կողմից կառուցվող տնտեսական ակտիվության և գործարար միջավայրի ինդեքսների վերաբերյալ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 23, 2011 12:56

Տնտեսական ակտիվության ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել է` կազմելով 106.3%, իսկ նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 128.3%: Վերջինս պայմանավորված է 2010թ. չորրորդ եռամսյակի ցածր ցուցանիշներով և 2011թ. երկրորդ եռամսյակի բարձր սպասումներով:

Ընթացիկ եռամսյակում նախորդ եռամսյակի նկատմամբ պատասխանների հաշվեկշիռները նվազել են տնտեսության բոլոր ոլորտներում: Թողարկման ծավալների և պահանջարկի փաստացի հաշվեկշիռները ցածր են հատկապես առևտրի և շինարարության ոլորտներում: Սպասումներն անփոփոխ են միայն արդյունաբերության ոլորտում: Գալիք եռամսյակում արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների թվաքանակը և միջին աշխատավարձը կմնան անփոփոխ: Սպասվում է գների, ինչպես նաև արտադրական հզորությունների աճ: Շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտներում գալիք եռամսյակի համար պատասխանների հաշվեկշիռները կտրուկ աճել են:

Գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ և նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է համապատասխանաբար 96.0% և 94.2%: Նախորդ եռամսյակի նկատմամբ գործարար միջավայրը բացասական է գնահատվել տնտեսության բոլոր ոլորտներում: Նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ ԳՄ ինդեքսն աճել է միայն ծառայությունների ոլորտում՝ 102.7%:

Ինդեքսների հաշվարկն իրականացվում է պատասխանների փաստացի և սպասման հաշվեկշիռների միջինացման միջոցով: Ինդեքսների հաշվարկման համար տրվող հարցերը պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների հաշվեկշիռները: Հաշվեկշիռները տատանվում են [0, 100] միջակայքում: Հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայուն մակարդակ ընդունել ենք հաշվեկշռի տատանումը 45-ից մինչև 55-ը: Պատասխանների հաշվեկշիռները հարաբերելով բազիսային ժամանակաշրջանի համապատասխան հաշվեկշռին` ստանում ենք վերջնական ինդեքսները:

Տնտեսական ակտիվության փաստացի հաշվեկշիռը հաշվարկվել է թողարկման ծավալների և պահանջարկի ընթացիկ, իսկ  սպասման հաշվեկշիռը`  գալիք եռամսյակում թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների պատասխանների հիման վրա: Այն իրենից ներկայացնում է միջինացված ցուցանիշ:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply