Այրվել են խոտածածկ տարածքներ, անասնակեր, մեղվի փեթակներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2011 11:31

Մարտի 22-ին՝ժամը 15.32-ին,  տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզում՝ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.50-ին, մարվել`16:00-ին:  Այրվել է 3000 քմ մակերեսով  խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ ժամը 23.06-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.45-ին, մարվել`23.55-ին:  Այրվել է Վ.Թորոսյանին պատկանող անասնագոմի տանիքը` 50 քմ մակերեսով, այնտեղ պահեստավորված 35 հակ անասնակեր և 3 խմ փայտ:

Մարտի 23-ին՝ ժամը 02.14-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաքաղի Ռ.Մելիքյանի փողոցի թիվ 24 հասցեում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.52-ին, մարվել`03.52-ին:  Այրվել է Գ.Դանիելյանին պատկանող այգու տարածքում կուտակված աղբը` 30 քմ մակերեսով, խորդանոցում պահեստավորված տնտեսական իրերը և խորդանոցի տանիքում տեղադրված  10 հատ մեղվի փեթակ:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply