Առևանգված ջայլամը տուն է վերադարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2011 11:16

Ռումինիայում էգ ջայլամը, որին ֆերմայից գողացել էին, կարողացել է դուրս պրծնել ու վերադառնալ իր տիրոջ մոտ, որն իր ջայլամին համարել է  կորած ու հույս անգամ չի ունեցել տեսնել կրկին.«Հանկարծ նկատեցի փոշու սյուն, որը մոտենում էր ֆերմային, ու տեսա, որ նա գլխապատառ իմ կողմն է սլանում»,-պատմել է նա`հավելելով, որ թռչունը  վազում էր ժամում 60 կմ արագությամբ: Ջայլամները, որոնց բոյը հասնում է 270 սմ, կշռում են 170 կգ , վտանգի դեպքում մեծ արագություն են բացում,  իսկ անհրաժեշտության դեպքում  վազքի ընթացքում կարողանում է փոխել ուղղությունը` առանց արագության տեմպը կորցնելու:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply