Մրցույթ` կոմպոզիտորների եւ երաժշտագետների համար

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | մարտի 23, 2011 11:00

ՀՀ սփյուռքի նախարարության եւ Ռուսաստանի հայերի նախաձեռնությամբ Հայաստանի կոմպոզիտորների միությունն անցկացնում է լավագույն կոմպոզիտորական եւ երաժշտագիտական ստեղծագործությունների մրցույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հակական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայստանում, այնպես էլ սփյուռքում ապրող մինչեւ 35 տարեկան հայ կոմպոզիտորներն ու երաժշտագետները, ովքեր ունեն պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն:

Փոխնախագահի տեղեկացմամբ` կոմպոզիտորական արվեստի ասպարեզում կարող են ներկայացվել գործիքային անսամբլների համար, վոկալ-սիմֆոնիկ, կոնցերտային երաժշտության եւ խմբերգային, վոկալ-գործիքային երաժշտության ժանրերում գրված ստեղծագործություններ:

Իսկ երաժշտագիտության բնագավառում` «Հայ երաժշտության զարգացման նոր հեռանկարներ» անվանակարգում կարող են ներկայացվել գիտական հոդվածների ժողովածու, երաժշտական հրապարակախոսություն եւ մենագրություն: Ըստ Վլ. Աղայանի` մրցույթին չեն կարող ներկայացվել նախկինում մրցանակ շահած գործեր:

Դիտվել է 1037 անգամ:

Leave a Reply