ԱՀԿ անդամակցելու օրվանից ի վեր ստանձնած պարտավորությունների ուղղությամբ Հայաստանը զգալի աշխատանք է իրականացրել
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | March 23, 2011 10:39
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն երեկ ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին:
Ողջունելով հյուրին` Տիգրան Դավթյանը շնորհակալություն է հայտնել պարոն Սուպաչային Հայաստանի տնտեսության զարգացման աջակցության գործում ունեցած անձնական ներդրման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Առևտրի եւ զարգացման համաժողովի շրջանակներում առևտրի և արտահանման խթանման ուղղությամբ համատեղ իրականացվելիք ծրագրերի և հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր:
ՄԱԿ-ի Առևտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար պարոն Սուպաչայը նշել է, որ Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանն անդամակցելու օրվանից ի վեր ստանձնած պարտավորությունների ուղղությամբ Հայաստանը զգալի աշխատանք է իրականացրել: Երկրի տնտեսական զարգացման համար բավականին կարևոր քայլ էր Հայաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին:
Էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հետագա փոխադարձ այցերն ու շփումներն ավելի ակտիվացնել` հնարավոր ծրագրերի շրջանակներում համագործակցելու ակնկալիքով:






Facebook
Tweet This
Email This Post
