ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը Henaran.am լրատվական կայքի հարցին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 23, 2011 10:25
Հարց. Ինչպես է Հայաստանը դիտարկում Լիբիայում եւ ըդնհանրապես Միջին Արեւելքում տեղի ունեցող իդարաձությունները:
Պատասխան. Մենք ուշադրությամբ հետեւում ենք Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններին:
Այդ տ արածաշրջանը Հայաստանին աշխարհագրորեն բավական մոտ է գտնվում, այդ երկրներում կան հոծ հայ համայնքներ, այդ տարածաշրջանի ժողովուրդների հետ հայ ժողովուրդն ունի անվանդական բարեկամական կապեր:
Մենք կողմ ենք, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն երկխոսության, բանակցությունների, ներազգային համերաշխության միջոցով:
Նկատի ունենալով Լիբիայում ծավալվող զարգացումները ,մենք պատրաստակամ ենք, անհրաժեշտության դպեքում, մարդասիրական օգնություն տրամադրել այդ երկրի բնակչությանը:






Facebook
Tweet This
Email This Post
