Պուտինն առաջարկել է Լիբիայի իրադարձությունների մասնակիցներին «աղոթել հոգու փրկության համար»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 23, 2011 8:24
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Լիբիայի իրադարձությունների պատասխանատուներին կոչ է արել « աղոթել հոգու փրկության համար»: Նրա խոսքով` Լիբիայում քաղաքացիական պատերազմի ու հրթիռակոծման մասին պետք է բոլորը մտածեն, առաջին հերթին նրանք, ովքեր մասնակից են դրան: Վարչապետը հայտնում է նաև, որ երկրի արտաքին քաղաքական ղեկավարման մեջ «չի կարող երկվություն լինել»: «Ինչ վերաբերում է Լիբիայի առնչությամբ ռուս ղեկավարների միա- կամ տարակարծությանը, մեզ մոտ արտաքին քաղաքականությունը ղեկավարում է ՌԴ նախագահը, մենք մտերիմ մարդիկ ենք ու հասկանում ենք իրար»,-ասել է Պուտինը` մարտի 22-ին ելույթ ունենալով մամուլի ասուլիսի ժամանակ:






Facebook
Tweet This
Email This Post
