Չավեսը հայտարարել է, որ մարսեցիները վերացել են կապիտալիզմի պատճառով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 23, 2011 8:01
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Մարսի վրա գոյություն ունեցած կյանքի վերացման պատճառը համարում է կապիտալիզմը:
«Տարօրինակ չի թվում, որ Մարսի վրա երբևէ քաղաքակրթություն է եղել, սակայն,այն, ամենայն հավանականությամբ հասել է կապիտալիզմի փուլին, առաջացել է իմպերիալիզմը և վերացրել այդ մոլորակը»,- հայտարարել է Չավեսը վենեսուելական ռադիո-հեռուստատեսության եթերում:
Իր տեսության պաշտպանության համար Չավեսը բերել է Երկրի գլոբալ տաքացման օրինակը, որը համարվում է գործարանային վտանգավոր արտանետումների հետևանք: «Այնտեղ, ուր առաջ անտառներ էին, այժմ անապատներ են, ուր առաջ հոսում էին հզոր գետեր, հիմա անապատներ են»,-ավարտել է Չավեսը և կոչ արել «խնայել ջրի յուրաքանչյուր կաթիլը»: Չավեսը կապիտալիզմի հին ու հետևողական հակառակորդն է: Նա բազմիցս է հայտարարել «ամերիկյան իմպերիալիզմի դեմ» իր պայքարի մասին:






Facebook
Tweet This
Email This Post
