Քադաֆին կոչ է արել «կռվել մինչև վերջ»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 23, 2011 7:32Մարտի 23 ին Քադաֆին կարճ ժամանակով հայտնվել է ժողովրդի առաջ: Նա կոչ է արել Տրիպոլիի իր կողմնակիցներին «կռվել մինչև վերջ» և «և արդյունքում հաղթել բոլոր թշնամիներին»` ինչպես կոալիցիային , այնպես էլ ընդդիմությանը:
«Մենք չենք հանձնվի: Մենք կհաղթենք ամեն գնով: Մենք պատրաստ ենք պատերազմի անկախ նրանից նա երկար կտևի թե կարճ,- հայտարարել է նա Տրիպոլիում իր կողմնակիցներին, ովքեր պահպանում են իր նստավայրը կենդանի վահանի կարգավիճակով:- Ես կմնամ այստեղ իմ տանը, իմ վրանում ձեզ հետ միասին: Վերջում մենք կտոնենք հաղթանակը»,-խոստացավ գնդապետը:
Նա ուշադրություն հրավիրեց, որ աշխարհով մեկ ցույցեր են տեղի ունենում այս անարդար ագրեսիայի դեմ, որը խախտում է ՄԱԿ-ի որոշումը: «Այս ագրեսիան կատարվում է ֆաշիստների ամբոխի կողմից, որոնք իրենց վերջին օրերը կվերջացնեն պատմության աղբանոցում»,-ամփոփել է նա :Քադաֆիի ելույթը հեռարձակվել է լիբիական պետական հեռուստատեսությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այս ելույթը ապացուցում է , որ չնայած արևմտյան կոալիցիան ուզում է հասնել արագ հաղթանակի, Քադաֆին չի պատրաստվում հանձվել: Գնդապետն ունի բոլոր հնարավորությունները վճարել վարձու զինվորներին իրենց ծառայությունների համար: Նա կարող է մի քանի տարի իր կողմնակիցների էնտուզիազմը թարմացնել մաքուր ոսկով: The Financial Times պարբերականի տվյալներով Լիբիայի կենտրոնական բանկում պահվում է ավելի քան 143 տոննա թանկարժեք մետաղ` 6,5 միլիարդ դոլար արժեքով: Այնպես որ չնայած եվրոպական և ամերիկյան բանկերում սառեցվել են Քադաֆիի հաշիվները, նա դեռ երկար ժամանակ ֆինանսական դժվարություններ չի ունենա:






Facebook
Tweet This
Email This Post
