Բոլոր կողմերը պետք է հրապարակեն ապահովագրական վճարների բաշխման մանրամասները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | March 22, 2011 16:54

2004 և 2005 թվականներից ի վեր, երբ «Նյու Յորք Լայֆ» և «

AXA» ապահովագրական ընկերությունների դեմ դատական գործընթացն ավարտվեց՝ բավարարելով 37,5 մլն ԱՄՆ դոլարի պահանջը, ցեղասպանության տարիներին ապահովագրված անձանց ժառանգներին և հայկական բարեգործական կազմակերպություններին կատարված վճարումները երբեք չեն բացահայտվել։

Վերջին տարիներին, տարաձայնություններ ծագեցին իրավաբանների միջև, ովքեր համատեղ երկու ընկերությունների դեմ հայց էին հարուցել։ Անցյալ տարի փաստաբան Վարթկես Եղիայանը միջնորդություն ներկայացրեց դատարան անկախ կառավարիչ նշանակելու պահանջով՝ իր երկու գործընկեր դատապաշտպաններ Մարկ Գերագոսի և Բրայան Քաբաթեքի կողմից կատարված բաշխումները վերահսկելու նպատակով։ Դատավորը մերժեց Եղիայանի պահանջը։

Այս ամսվա սկզբին դիրքերը փոխվեցին, երբ փաստաբան Գերագոսը և Քաթաբեքը Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարան հայց հարուցեցին Եղիայանի և նրա կնոջ Ռիտա Մահդեսյանի դեմ՝ մեղադրելով նրանց խարդախության, ներառյալ հայկական բարեգործական կազմակերպությունների համար նախատեսված մոտ 1 միլիոն դոլարի չափով ապահովագրավճարների յուրացման մեջ։ Եղիայանը կտրականապես մերժեց մեղադրանքները և «Դեյլի Ջըրնըլին» տված իր հարցազրույցում ասաց, որ Գերագոսը և Քաթաբեքը «գաղտնաբար կուտակել են վճարման միջոցների ավելի քան 17 միլիոն դոլար» և «չեն ներկայացրել գումարների ծախսման հաշվապահությունը»։

Համայնքի որոշ անդամներ մտահոգված էին, որ այս մեղադրանքները կշահարկվեն թուրքական մամուլի կողմից՝ Հայոց ցեղասպանության զոհերի հատուցման պահանջը կասկածի տակ դնելու նպատակով, իսկ ուրիշներին անհանգստացնում էր, որ Հայոց ցեղասպանության զոհերին արդարորեն պատկանող միջոցները կարող են ոչ նպատակային օգտագործվել և յուրացվել։

Ելնելով մեր նախնական ուսումնասիրության արդյունքներից՝ այստեղ ներկայացված է, թե մոտավորապես ինչպես է բաշխվել «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության կողմից հատկացված 20 միլիոն դոլար գումարը

(առավել տոկոսը)՝— մոտ 9 միլիոն դոլար տրվել է «Նյու Յորք Լայֆ»–ի 2300 չվճարված ապահnվադիրներից 1500–ի ժառանգներին։ Մնացած 800 ապահովադիրների ժառանգները չեն ներկայացել,

— 4 միլիոն դոլար հավասարապես բաշխվել է փաստաբաններ Գերագոսի, Քաթաբեքի և Եղիայանի միջև, իրենց ընտրությամբ բարեգործական կազմակերպություններին հատկացնելու համար,

— 4 միլիոն դոլար հատկացվել է այս կոլեկտիվ հայցում հայցվորների հայկական կողմը ներկայացնող չորս փաստաբանների (Գերագոս, Քաբաթեք, Եղիայան և Վիլյամ Շերնոֆ) իրավաբանական ծառայությունների դիմաց վճարները փակելու համար,

— 3 միլիոն դոլար նվիրաբերվել է ինը գլխավոր հայկական բարեգործական կազմակերպություններին և

— մոտ 1 միլիոն դոլար ծախսվել է վարչական ծախսերի գծով՝ ապահովադիրների ժառանգներին ֆինանսական միջոցները փոխհատուցելու նպատակով։ Կալիֆորնիայի ապահոգրության հարցերով հանձնակատարի կողմից ստեղծվել է երեք անդամի կազմով Վճարային հիմնադրամի խորհուրդը՝ ապահովադիրների ընտանիքների կենդանի մնացած անդամների կողմից ներկայացված փաստաթղթերը վերանայելու համար։

Ելնելով նմանատիպ նախնական ուսումնասիրության արդյունքներից՝ այստեղ ներկայացված է, թե մոտավորապես ինչպես է բաշխվել «

AXA» ընկերության կողմից հատկացված 17.5 միլիոն դոլար գումարը (առավել տոկոսը)՝

  • մոտ 8.5 միլիոն դոլար տրվել է «

AXA» ընկերության 11000 ապահովադիրների անհայտ քանակով ժառանգներին,

  • 3 միլիոն դոլար երեք փաստաբանների կողմից հատկացվել է Ֆրանսիայում հայկական բարեգործական կազմակերպություններին,
  • 3 միլիոն դոլար հատկացվել է այս կոլեկտիվ հայցում հայցվորների հայկական կողմը ներկայացնող երեք փաստաբանների
  • (Գերագոս, Քաբաթեք և Եղիայան) իրավաբանական ծառայությունների դիմաց վճարները փակելու համար,

  • 2.85 միլիոն դոլար հավասարապես բաշխվել է փաստաբաններ Գերագոսի, Քաթաբեքի և Եղիայանի միջև, իրենց ընտրությամբ բարեգործական կազմակերպություններին հատկացնելու համար, և
  • 150,000 դոլար (հնարավոր է ավելին) հատկացվել է վարչական ծախսերի գծով՝ ապահովադիրների ժառանգների կողմից ներկայացված փաստաթղթերը գնահատելու նպատակով։
  • Հարկ է նշել, որ դաշնային դատավոր Քրիստինա Սնայդերի կողմից հաստատված Վճարման համաձայնագրով հանձնարավում է բոլոր բարեգործական կազմակերպություններին, որ «Նյու Յորք Լայֆ» ընկերությունից ֆինանսական միջոցները ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում, պետք է դատարան ներկայացնեն այս ֆինանսական միջոցների ծախսման մասին համապարփակ հաշվապահություն։ Հայտնի չէ, թե արդյո՞ք պահանջվող հաշվետվությունները ներկայացվել են ստացողների կողմից։ Վճարման համաձայնագրում նշվում է նաև, որ Կալիֆորնիայի գլխավոր դատախազն իրավունք ունի պահանջելու այս դրույթների կատարումը և գործ հարուցել խախտումների դեպքում։ «

    AXA» ընկերության դեպքում, Վճարման համաձայնագրով պահանջվում է, որ վեց ամսվա ընթացքում բարեգործական կազմակերպությունները պետք է ներկայացնեն հայցվորների և «AXA»-ի փաստաբաններին ստացված ֆինանսական միջոցների օգտագործման մասին հաշվետվություն։

    Լոս Անջելեսի գերագույն դատարանն այժմ հնարավորություն ունի վերանայել փաստաբաններ Գերագոսի և Քաբաթեքի կողմից Եղիայանի և Մահդեսյանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները՝ որոշելու համար, թե արդյոք ապահովագրական վճարների գծով միջոցներն օգտագործվել են նպատակային։ Մինչև դա, ոչ ոք չպետք է որևէ եզրակացություն անի ներգրավված կողմերից որևէ մեկի մեղավորության կամ անմեղության մասին։

    Իրավական պահանջներից անկախ, բոլոր այն կազմակերպությունները, որոնք երկու ապահովագրական ընկերությունների հետ կնքված համաձայնագրերից ստացել են ֆինանսական միջոցներ, ունեն բարոյական պարտք՝ Հայկական համայնքին բացահայտելու ստացված և ծախսված գումարների չափերը։ Նմանապես, երեք փաստաբանները պետք է հրապարակեն բոլոր այն փոխհատուցումները, որոնք նրանք կատարել են վճարային հիմնադրամներից բոլոր կազմակերպություններին։ Ավելին, երեք փաստաբանների, ինչպես նաև Վճարային հիմնադրամի երկու խորհուրդների և նրանց աշխատակազմի տնօրինության տակ գտնվող վճարումների հետ կապված բոլոր փաստաթղթերը պետք է պահպանվեն մինչև այս դատական գործընթացի ավարտը։

    Այն անձինք, որոնց վստահված են Հայոց ցեղասպանության զոհերին պատկանող ֆինանսական միջոցները, ունեն սուրբ պարտականություն՝ վերաբերվել դրանց մեծ զգուշավորությամբ և խնամքով։ Նման վերաբերմունք չցուցաբերելու դեպքում, նրանք արժանի կդառնան ողջ աշխարհի խղճամիտ  մարդկանց դատապարտմանը։

    Հարութ Սասունյան

    «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

    Դիտվել է 1433 անգամ:
    Print Friendly

    Leave a Reply