Փորձություն Ֆրանսիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 22, 2011 15:49

Այսօր Ֆրանսիայի Էքս լե Բեն քաղաքում կմեկնարկի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցի 9 շախմատիստ: Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով:

Ահա թե ովքեր են մեր երկրի ներկայացուցիչների մրցակիցները. Գաբրիել Սարգսյան – Ժան-Քրիստոֆ Օլիվիեյի (Ֆրանսիա), Վլադիմիր Հակոբյան – Դավիթ Զարկուա (Վրաստան), Նիկոլաս Ժիֆար (Ֆրանսիա) – Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան – Լենկա Պտաչնիկովա (Իսլանդիա), Ավետիք Գրիգորյան – Ռալֆ Շնաբել (Գերմանիա), Հրանտ Մելքումյան – Սերժ Նոյդիեր (Ֆրանսիա), Վլադիմիր Պողոսյան – Յանիկ Պելետիեր (Ֆրանսիա), Սամվել Տեր-Սահակյան – Ազար-Օղլու Իզատ (Ադրբեջան), Վլադիմիր Չուբար (Ուկրաինա) – Ռոբերտ Հովհաննիսյան:

Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 113700 եվրո է: Հաղթողը կատանա  20000, երկրորդ մրցանակակիրը` 15000, երրորդ մրցանակակիրը` 11000 եվրո:  23 լավագույններն իրավունք կստանան խաղալու աշխարհի գավաթի հաջորդ խաղարկությունում: Մրցաշարին մասնակցում է 407 խաղացող: Այն կավարտվի ապրիլի 3-ին:

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply