Ճապոնացիներն ի վիճակի չեն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | մարտի 22, 2011 15:09
Ճապոնիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ հրաժարվում են անցկացնել գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը պետք է կայանար մարտի 21-27-ը Տոկիոյում: Ծագող արևի երկիրն ավերիչ ցունամիից, երկրաշարժից հետո հայտնվել է դժվարին դրությունում, վթար է տեղի ունեցել այդ երկրի խոշորագույն ատոմակայաններից մեկում: Այդպիսի պայմաններում հնարավոր չէ մրցումներ կազմակերպել: Աշխարհի առաջնությունը անցկացնելու ցանկություն են հայտնել Ռուսաստանը (Մոսկվա) և Կանադան (Վանկուվեր):
Դիտվել է 1166 անգամ:





Facebook
Tweet This