Հայկական մշակույթի օրեր` Քուվեյթում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 22, 2011 13:36

Հայ-քուվեյթյան մշակութային համագործակցության շրջանակներում մարտի 23-28-ը Քուվեյթում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր:  ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնից հաղորդում են, որ  ծրագրում նախատեսվում է վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի համերգները եւ հայ ժամանակակից 7 գեղանկարիչների գործերի ցուցահանդես:

Մշակույթի օրերի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով հանդիպումներ կունենա Քուվեյթի մշակույթի, արվեստի եւ տեղեկատվության ազգային խորհրդի նախագահ Բադեր Ալ Ռիֆայիի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Մշակույթի նախարարի այցի ընթացքում կստորագրվի «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Քուվեյթի Պետության Կառավարության միջեւ 2011-2013 թթ. համագործակցության մասին մշակութային համաձայնագիր»-ը:

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply