Տեղաբաշխվել են 11 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսեր
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 22, 2011 13:29
Այսօր տեղի է ունեցել 11 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 710 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 710 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 985 363 180 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.9448 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.0000 տոկոս:
Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում Աճուրդին մասնակցել են 4 դիլեր:






Facebook
Tweet This
Email This Post
