Իսրայելի նախկին նախագահը բռնաբարության համար 7տարվա ազատազրկման է դատապարտվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 22, 2011 13:26
Իսրայելական դատարանը յոթ տարվա ազատազրկման դատապարտեց նախկին նախագահ Մոշե Կացավին , ով մեղադրվում էր բռնաբարության և մի շարք սեքսուալ ոտնձգությունների մեջ: Թել -Ավիվի դատարանը նրան մեղավոր ճանաչեց երկու փաստի առիթով `բռնաբարություն և սեքսուալ ոտնձգություններ: Բացի դրանից նրան տվել են երկու տարի պայմանական և 100հազար շեկել /ավելի քան 25հազար դոլար/ տուգանք : Նրա դեմ մի քանի քաղաքացիական հայց է առաջադրվել բարոյական վնասը փողհատուցելու համար:
Դատարանը ապացուցված համարեց տուրիզմի նախարարության նախկին աշխատակցուհու ցուցմունքը , նա մեղադրում էր Կացավին ,որ 1998թ.,երբ ղեկավարում էր գերատեսչությունը, ստիպել է իրեն երկու անգամ իր հետ ինտիմ կապ ունենալ: Բացի դրանից ընդունվեց ճիշտ նախագահական գրասենյակի աշխատակցուհու հայտարարությունը,ում ցուցմունքով` Կացավը դառնալով նախագահ իր նկատմամբ ոտնձգություններ է արել և մերժում ստանալով սկսել է ամեն տեսակի հետապնդումներ: Նաև դատավորները նշեցին,որ նա փորձել է խանգարել արդարադատությանը `հոգեբանական ճնշման ենթարկելով վկաներին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինքը նախկին նախագահը ժխտում է ամեն ինչ :Երկու տարի առաջ դատախազությունը Կացավին առաջարկել է գործարք,որի համաձայն նա պետք է մեղքը ընդուներ երկրորդական կետերով,որը նախատեսում էր պատիժ հասարակական նախատինքի ձևով,բայց նախկին նախագահը դա մերժել է ,ցանկանալով “ամբողջովին մաքրել իր անունը”
Դատարանի որոշումի նախաշեմին նա ԶԼՄ-ներին ասել է “ափսոսում եմ այն օրը ,որ մտա քաղաքականության մեջ: Ես կոտրված եմ ,հուսահատված: Դատավարության ընթացքում իմ նկատմամբ շատ չարություն և չկամություն կար: Դատավճիռը կպատվազրկի մեր դատական համակարգը, բայց ես կպայքարեմ”,-ասել է նախկին նախագահը:






Facebook
Tweet This
Email This Post
