1.4 տոկոս աճ` Հայաստանի համախառն ներքին արդյունքում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 22, 2011 13:21

Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ Հայաստանի համախառն ներքին արդյունքում գրանցվել է 1.4 տոկոս աճ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից, մարտի 21-ին շտապ հավաքագրված տվյալներով` արդյունաբերական արտադրանքի ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 68 մլրդ 950.7 մլն դրամ` 2010թ-ի փետրվարի համեմատ աճելով 2.6 տոկոսով:

2011թ-ի փետրվարին հանրապետությունում արտադրվել է 588.8 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա` 2010թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 22.1 տոկոսով:Գյուղատնտեսության համախառն արտադրանքն այս տարվա փետրվարին կազմել է 20 մլրդ 16.9 մլն դրամ, ինչը 2010-ի նույն ամսվա համեմատ աճել է 0.1 տոկոսով: Այս տարվա փետրվարին ՀՀ-ում իրականացվել է 12 մլրդ 27.1 մլն դրամի շինարարություն, որը 2010թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.1 տոկոսով:

Առեւտրի շրջանառության ընդհանուր ծավալը 2011թ-ի փետրվարին կազմել է 121 մլրդ 797.8 մլն դրամ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) այս տարվա փետրվարին կազմել է 57 մլրդ 853.9 մլն դրամ` 2010թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6.3 տոկոսով: Գնաճը հանրապետությունում կազմել է 12.4 տոկոս: 2011թ-ի փետրվարին զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 108 հազար 220 դրամ, 2010թ-ի փետրվարի համեմատ ավելացել է 5.7 տոկոսով:

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2011թ-ի փետրվարին կազմել է 133.1 մլրդ դրամ, ընդ որում` Հայաստանից կատարվել է 32.9 մլրդ դրամի արտահանում, 100.2 մլրդ դրամի` ներմուծում: Այս տարվա փետրվարին դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 365.06:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply