Երեք նորեկ` ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 22, 2011 13:09

Ռուսաստանի ազգային հավաքականն այսօրվանից Մոսկվայում սկսում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում մարտի 26-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ռուսաստան հանդիպման նախապատրաստական փուլը:  Ռուսաստանի ազգային ընտրանին Հայաստան է ժամանելու մարտի 25-ին: Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հրապարակել է Ռուսաստանի ազգային թիմի  խաղացողների ցանկը: Ընդգրկված են 23 ֆուտբոլիստներ, որոնցից երեքը` դարպասապահ Սերգեյ Ռիժկովը, պաշտպան Եվգենի Մակեևը և կիսապաշտպան Դենիս Գլուշակովն առաջին անգամ են հրավիրվում ազգային հավաքական: Ցանկում են դարպասապահներ Իգոր Ակինֆեևը` «ԲԿՄԱ», Վյաչեսլավ Մալաֆեևը` «Զենիթ», Սերգեյ Ռիժկովը` «Ռուբին», պաշտպաններ` Ալեքսանդր Անյուկովը` «Զենիթ»,Ալեքսեյ և Վասիլի Բերեզուցիները` «ԲԿՄԱ», Սերգեյ Իգնաշևիչը` «ԲԿՄԱ», Յուրի Ժիրկովը` «Չելսի», Ռոման Շիշկինը` «Լոկոմոտիվ», Եվգենի Մակեևը` «Սպարտակ», կիսապաշտպաններ` Դինիյար Բիլյալետդինովը` «Էվերտոն», Ալան Ձագոևը` «ԲԿՄԱ», Իգոր Դենիսովը` «Զենիթ»,Կոնստանտին Զիրյանովը` «Զենիթ», Ռոման Շիրոկովը`«Զենիթ», Իգոր Սեմշովը` «Դինամո», Դմիտրի Տոռբինսկին` «Լոկոմոտիվ», Դենիս Գլուշակովը` «Լոկոմոտիվ», հարձակվողներ` Անդրեյ Արշավինը` «Արսենալ», Ալեքսեյ Իոնովը` «Զենիթ», Ալեքսանդր Կերժակովը` «Զենիթ», Ռոման Պավլյուչենկոն` «Տոտենհեմ», Պավել Պոգրեբնյակը` «Շտուտգարտ»:

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply