Առաջատարների շարքերում նեղվածք է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 22, 2011 12:51
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող ուզբեկ առաջին գրոսմայստեր Գեորգի Աղզամովի 5-րդ հուշամրցաշարի 4-րդ տուրում ուժերը չափեցին մինչև այդ երեքական հաղթանակ տարած Տիգրան Պետրոսյանը և Եվգենի Ալեքսեևը: Սպիտակ խաղաքարերով հանդես էր գալիս հայ գրոսմայստերը: Պարտիան խաղաղ ելք ունեցավ:Վաստակած 3,5 միավորով Պետրոսյանը գրոսմայստերներ Ալեքսեևի, Տուրովի, Բարսովի, Ֆիլիպովի, Ջումբաևի,Կուզոբովի, Ռոյզի, Կաժտալեևի և Մչեդիդիլիշվիլիի հետ միասին բաժանում է 1-10-րդ տեղերը: 5-րդ տուրում Պետրոսյանի մրցակիցն է իսրայելցի Միխայիլ Ռոյզը: Մեր երկրի ներկայացուցիչը կխաղա սև ֆիգուրներով:






Facebook
Tweet This
Email This Post
