Գվատեմալայի առաջին տիկինն ապահարզան է պահանջել` ընտրություններին մասնակցելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2011 12:37

Գվատեմալայի առաջին տիկին Սանդրա Թորեսը կբաժանվի իր ամուսնուց` պետության ղեկավար Ալվարո Կոլոմից, որպեսզի մասնակցի առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին:

Պաշտոնական տեղեկատվությամբ` զույգն արդեն ապահարզանի դիմում է ներկայացրել, որտեղ նշվում է , որ  այն կողմերի փոխհամաձայնությամբ է կատարվում:

Պաշտոնյաներն ասում են , որ այսպիսի ձևակերպման շնորհիվ ամուսնալուծության իրավական ակտն առանց քաշքշուկների կկատարվի:

Սանդրա Թորեսն ընտրություններին իր թեկնածությունը Հուսո ազգային միություն սոցիալիստական կուսակցությունից առաջադրելու մասին հայտարարել էր դեռևս մարտի սկզբին,   որը գլխավորում է  նախագահ Կոլոմը:

Ընդդիմադիրները տարակուսանքի մեջ են, նրանք հիշեցրել են առաջին տիկնոջը, որ նրա թեկնածությունը հակասում է սահմանադրական իրավունքին` 186-րդ հոդվածով, որով արգելվում է  նախագահի պաշտոնի համար մրցակցության մեջ մտնել գործող նախագահի հարազատներին ու ընտանիքի անդամներին: Գվատեմալայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2011-ի սեպտեմբերին: Կոլոմին սահմանադրությամբ արգելվում է  երկրորդ ժամկետ նախագահել:

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply