Խոհանոցային դանակով հարձակվել է հարևանների վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մարտի 22, 2011 12:30
Երեկ` ժամը 21.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել 33-ամյա Սուսաննա Բ.-ն և հայտնել, որ հարևանը` 43-ամյա Ռոբերտ Հ.-ն, ժամը 20.30-ի սահմաններում եկել է իրենց տուն, հայհոյել և ձեռքին եղած խոհանոցային դանակով հարձակվել ընտանիքի անդամների վրա՝ սպառնալով, որ կսպանի:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի հաղորդմամբ` դանակն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 2516 անգամ:





Facebook
Tweet This