Իսրայելի վարչապետը չսատարեց Օբամայի առաջարկը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԷՍՍԵ, ՄԱՐԴԻԿ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 19, 2009 17:10
Մայիսի 18-ին Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ մերձավորարևելյան հակամարտության լուծումը երկու պետությունների ստեղծումն է, սակայն իսրայելցի հյուրից այդպես էլ իր խոսքերն աջակցություն չեն ստացել: «Երկու պետությունների ստեղծմամբ լուծման հասնելը ոչ միայն պաղեստինցիների, այլև իսրայելցիների, Միացյալ Նահանգների և միջազային հանրության շահերից է բխում»,-ասել է Օբաման: Նեթանյահուն չի հիշատակել «պետություն» եզրը, սակայն աջակցել է պաղեստինցիների` ինքնուրույն կառավարություն ունենալու գաղափարին:
Աղբյուրը`Reuters
լուսանկարը` Լարի Դաունինգի/ Reuters






Facebook
Tweet This
Email This Post
