Գերմանական թղթակիցը «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում անօթևանների է հանդիպել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2011 12:15

ԳԴՀ առաջին հասարակական-իրավական հեռուստաընկերության Ճապոնիայի թղթակից Ռոբերտ Հետմեպերը  հայտարարել է, որ Tokyo Electric Power Co (TEPCO) ճապոնական ընկերությունը, որը ղեկավարում է «Ֆուկուշիմա -1» ԱԷԿ-ը, կարող է վթարի հետևանքները վերացնելու համար օգտագործի անօթևանների ու աշխատելու համար եկածների աշխատուժը:

Մարտի 17-ին լրատվական հաղորդման ժամանակ թղթակիցը նշել է, որ մի քանի տասնյակ տարհանողների  մեջ, որոնց  Ճապոնիայում համարում են հերոսներ, կարող են լինել նաև «ակամա հերոսներ»:  Նրա խոսքով, TEPCO-ն տարիներ շարունակ վտանգավոր աշխատանքի համար վարձել է  սոցիալապես անպաշտպան շերտերի ներկայացուցիչներին. «Դրանք անօթևաններ են, աշխատելու համար եկածներ ու անչափահասներ: ԱԷԿ-ում երկար աշխատելուց հետո, երբ նրանք բավականաչափ ճառագայթվում են, նրանց ազատում են աշխատանքից: Ճապոնիայում նրանց անվանում են`«թափելու աշխատողներ»:

Welt-ը նույնպես նշում է , որ վթարի հետևանքները վերացնելու համար հավաքագրվածների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Իսկ գերմանացի ֆիզիկոս-միջուկաբան Հորստ Էլգերինգն ասում է, որ այդ աշխատողների ապրելու շանսերը նվազագույն են:

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply