Ձերբակալվել է երթուղայինում գողություն կատարած երկու տղամարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 22, 2011 12:23

Երեկ`  ժամը 23.15-ին, ոստիկանության ծառայողները Թբլիսյան խճուղու թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 44-ամյա Արամ Մ.-ին և 47-ամյա Արտուշ Մ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, նրանք երթուղային  միկրոավտոբուսի սրահում գողացել են 50-ամյա Անահիտ Մ.-ի դրամապանակն ու փորձել են դիմել փախուստի, սակայն բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:

Ոստիկանությունից հաղորդում են, որ գողոնն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 2050 անգամ:
Print Friendly

Leave a Reply