Ջրի միջազգային օրվան նվիրված կլոր սեղան քննարկում` ՄԱԿ-ի գրասենյակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 22, 2011 12:10
Վաղը` մարտի 23-ին` ժամը 11-ին, ՄԱԿ-ի դահլիճում տեղի կունենա Ջրի միջազգային օրվան նվիրված կլոր սեղան քննարկում, որը կազմակերպել են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն և «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիան»:
Կլոր սեղանի նպատակն է աջակցել ջրամատակարարման համակարգերի վերահսկման հզորացման հետագա արդյունավետությանը և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված երկրի ջանքերն ու հանրության ուշադրությունը սևեռել քաղաքային ջրամատակարարման համակարգերի վրա քաղաքային բնակչության աճի արագ տեմպերի, կլիմայի փոփոխության ու բնական աղետների ազդեցությանը, ինչպես նաև Սևանա լճի ու անդրսահմանային ջրավազանի արդի հիմնախնդիրներին:
Միջոցառման մասնակիցների թվում են ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ  Մարիա Դոցենկոն,  ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ  Կարինե Դանիելյանը,  Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Հովհաննիսյանը և այլոք:
Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply