Բնակարանում գտել են 78-ամյա կնոջ դի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 22, 2011 12:03

Երեկ` ժամը 19.18-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան փողոցի  1-ին նրբանցքի, 1-ին շենքի թիվ 11 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հարազատների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է 1933թ.-ին ծնված Ասյա Մելիքյանի  դին եվ հանձնվել իրավապահ մարմիններին :

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply