Փրկարարներն օգնության են հասել Գայի պողոտայի անօգնական վիճակում հայտնված բնակչին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 22, 2011 12:00
Մարտի 21-ին`ժամը 17.57-ին , ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի փողոցի 7/1 շենքի թիվ 6 բնակարանի բնակչի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարաների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ անօգնական վիճակում հայտնաբերվել է 1940թ.-ին ծնված Նաթելլա Մշեցյանը:
Պարամեդիկ–փրկարարների կողմից հիվանդին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետև փրկարարների ուժերով տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենա:






Facebook
Tweet This
Email This Post
