Ամերիկացուն դեմք են պատվաստել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2011 11:45

Գլխի ծանր այրվածքների հետևանքով  դեմքը կորցրած ամերիկացուն բառիս բուն իմաստով դեմք են պատվաստել: Վիրահատությունը կատարել են բոստոնյան հիվանդանոցի աշխատակիցները`  պլաստիկ վիրաբույժ Բոհդան Պոմահաչի ղեկավարությամբ: Տեխասի Դալլաս Վինսի բնակիչն 2008-ին ծանր այրվածքներ էր ստացել հոսանքահարվելով: Նա ավտոամբարձիչի ինքնավերելակի  մեջ է եղել, որն էլ դիպել է բարձրավոլտ հոսանքալարին: Մեկ տարվա ընթացքում տեխասցին ավելի քան 20 վիրահատություն է տարել: Բժիշկները հեռացրել են դեմքի բոլոր այրված մասերը` բացառությամբ այտի մի հատվածի: Տղամարդը զրկվել է նաև ատամների մեծ մասից ու ձախ աչքից: Երբ ճարվեց համապատասխան դոնոր, Վինսին վիրահատեցին: Փոխպատվաստմանը մասնակցեց ավելի քան 30  աշխատակից: Այն տևեց 15 ժամ. սկզբում հիվանդին փոխպատվաստել են գլխի դիմային մասի հյուսվածքներ, ապա քիթ, շուրթեր, դիմային մկաններ: Վերականգնվել են նաև մաշկի զգայական նյարդերը: Բժշկի հավաստմամբ`  հիվանդի վիճակը բավարար է և 25-ամյա տղամարդը վիրահատությունից հետո լավ է զգում: Առաջին անգամ աշխարհում նմանատիպ վիրահատություն կատարվել է 2005-ին Ֆրանսիայում:

Դիտվել է 1544 անգամ:
Print Friendly

Leave a Reply