Հրաբուխը երկու Կորեաներին բանակցությունների սեղանի շուրջ է համախմբել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2011 11:23

Սեուլը համաձայնել է Փհենյանի հետ բանակցություններ վարել, ընդ որում քննարկման նյութը Պետկուսան հրաբխի հավանական ժայթքումն է, որը գտնվում է ԿԺԴՀ ու Չինաստանի սահմանագծում: Այդ մասին մարտի 22-ին հայտնել է «Ռենհապ» գործակալությունը:

Կողմերը համաձայնության են  եկել բանակցությունները վարել հաջորդ շաբաթ,  հարավկորեական Մունսան քաղաքում, որը գտնվում է  ԿԺԴՀ սահմանին: Երկու երկրների փորձագետները պետք է տեղեկություններ հավաքեն հրաբխի վիճակի վերաբերյալ և կատարեն  նրա ներսում կատարվող պրոցեսների համատեղ հետազոտություն:

Պեկտուսանը Կորեական թերակղզու ամենաբարձր լեռն է: Հետաքրքրական է, որ լեգենդի համաձայն  այդ լեռան վրա` խրճիթում է ծնվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը: Վերջին անգամ հրաբուխը ժայթքել է 1903-ին: Վերլուծաբանները կարծում են, որ հրաբուխն ընդամենը Հարավային Կորեայի հետ հարաբերությունները կարգավորելու առիթ է:

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply