Համաներմամբ ազատ է արձակվել 301 դատապարտյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 11, 2009 17:16

hamanerumՕգոստոսի 11-ի դրությամբ հանրապետության քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 301 դատապարտյալ:
Ամենաշատ բանտարկյալներ` 63 մարդ, ազատվել են «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ), 2-րդ տեղում ազատ արձակված բանտարկյալների թվով «Նուբարաշեն» ՔԿՀ-ն է` 59 դատապարտյալ: 1 մարդ է ազատ արձակվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից:
Ազգային Ժողովը հանրապետության նախագահի առաջարկով այս տարի` հունիսի 19-ին, «Համաներում հայտարարելու մասին» որոշում էր ընդունել:

Դիտվել է 1772 անգամ:
Print Friendly

Leave a Reply