Քաղաքապետի թեկնածուի համախոհները փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 22, 2011 11:09

Երեկ` ժամը15.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ Արմավիր-Երևան ճանպարհի 3-րդ կմ-ին երկկողմանի փակել են ճանապարհը:

Պարզվել է, որ մարտի 20-ին կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրությունների համար առաջադրված թեկնածու Սևակ Մ.-ի համախոհները՝ մոտ 90 մարդ, իրենց ավտոմեքենաներով փակել են Արմավիր-Երևան ավտոմայրուղու 3-րդ կմ-ի հատվածը` մոտ 1 ժամ խոչընդոտելով ավտոտրանսպորտի բնականոն երթևեկությունը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերականգնվել է մայրուղու բնականոն երթևեկությունը:

Նշված վայրից բերման է ենթակվել 5 մարդ:

Ոստիկանությունից  հաղորդում են, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին:

Դիտվել է 2070 անգամ:
Print Friendly

Leave a Reply