Նիդերլանդների բնակչուհին 63 տարեկանում աղջիկ ծննդաբերեց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2011 10:42

Հոլանդական Հարլինգեն քաղաքի 63-ամյա բնակչուհին   ծննդաբերել է իր առաջին երեխային և դարձել  Նիդերլանդների ամենատարիքով մաման: Աղջիկը, որին նա անվանել է Մեգան,  լույս աշխարհ է եկել  մարտի  21 -ին  կեսարյան հատումով:

Բժիշկներն ասում են, որ մայրն ու աղջիկը իրենց լավ են զգում: Անցյալ տարի արտասահմանյան կլինիկաներից մեկում կնոջը արհեստական բեղմնավորեցին դոնորական ձվաբջիջի միջոցով:  Հոլանդուհին ամուսնացած չէ և ապրում է մենակ: Նա ասում է , որ հասկանում է,  թե ինչու  իր  հղիությունն ու ծննդաբերությունը այդքան մեծ հետաքրքրություն են առաջացրել, բայց գերադասում է, որ իր անունը չհրապարակվի: Հարազատների միջոցով տարածած հայտարարության մեջ ասվում է, որ իր  երեխա ունենալու ցանկությունը այնքան մեծ է եղել, որ ինքը պատրաստ էր տանել դրա հետևանքները:

Չնայած Հոլանդիայում սա եզակի դեպք է, բայց «աշխարհի ամենատարիքով մայրիկի» ռեկորդը սահմանել է Հնդկաստանի հյուսիսի Ալևա գյուղի բնակչուհի  Ռաջո Դևի Լոհանն, ով
2008 թ  70 տարեկանում  ծննդաբերեց աղջիկ`Նեվինին: Դա նրա առաջին երեխան էր, որը նույնպես արհեստական բեղմնավորման շնորհիվ էր.  հաղորդում   է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply