Հունվար-փետրվարին ՀՀ ԱՆ թեժ գիծը ստացել է 523 զանգ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 22, 2011 10:41

2011թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «թեժ գիծ» ստացվել է 523 զանգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, նախորդ տարի գրանցվել է 4 622 հեռախոսազանգ, որից 4 414-ը կրել են տեղեկատվական բնույթ:

Զանգերից 208-ը տարբեր ծառայություններին առնչվող խնդիրների վերաբերյալ են եղել, մասնավորապես` 108-ը վերաբերել են կազմակերպչական խնդիրների, իսկ 100-ը (ընդհանուր զանգերի մոտ 2 տոկոսը) տարբեր բնույթի բողոքներ են եղել` կապված շտապ օգնության ծառայության, այլ տեսակի անվճար բուժօգնության դիմաց գումարներ պահանջելու, դեղորայքային խնդիրների, մանկաբարձագինեկոլոգիական հարցերի, հիվանդների իրավունքների եւ բուժանձնակազմի կողմից էթիկայի կանոնների խախտումների հետ:

Նախարարության տեղեկացմամբ` բողոքները համապատասխան ստորաբաժանումների կողմից մանրամասն ուսումնասիրվել են, քննարկվել բուժհաստատությունների տնօրինության, համապատասխան ծառայություններն իրականացնող բուժաշխատողների հետ, բարձրացված հարցերին սահմանված կարգով տրվել են լուծումներ: «Թեժ գիծ» զանգերի մոտ 60 տոկոսը բաժին է ընկնում Երեւանին, իսկ 40-ը` մարզերին: Նշենք, որ այն գործում է շուրջօրյա:

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply