Մեթյու Բրայզան դեսպան չի նշանակվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 11, 2009 16:30

metyu-brayza-mk-040309-2«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան չի նշանակվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Վրացական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱՄՆ դեսպանատունը Վրաստանում Բրայզայի նշանակման մասին որևէ հայտարարություն չի արել»,- «Անկախ»-ին ասաց Հայաստանում ԱՄՆ  դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը:
Դեսպանի պաշտոնում նշանակվելու մասին հայտարարությամբ հանդես չի եկել նաև Բրայզան:
Ըստ Ջահուկյանի` Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղեկատվություն չկա, որ քննարկվում է Բրայզայի թեկնածությունը` որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան:
«Առանց Սպիտակ տան հաստատման դեսպան չի կարող նշանակվել: Իսկ նման իրողության դեպքում պաշտոնական կայքում անմիջապես կտեղադրվի օպերատիվ լրատվություն»,-ասաց Ջահուկյանը:
Երեկ վրացական լրատվամիջոցները, հղում կատարելով Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությանը, տեղեկացնում էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան նշանակվել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply