Ժիրինովսկին առաջարկել է Օբամայից հետ վերցնել Նոբելյան մրցանակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2011 10:27

ՌԴ Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր  Ժիրինովսկին դիմել է  Նոբելյան կոմիտե` 2009-ին  Բարաք Օբամային արժանացրած Խաղաղության մրցանակից զրկելու խնդրանքով: Այդ մասին հայտարարություն է հայտնվել մարտի 21-ին  ՌԴ ԼԺԿ-ի պաշտոնական կայքում: Նրա կարծիքով, Խաղաղության մրցանակը չի համապատասխանում Լիբիայում ԱՄՆ-ի գործողություններին. «Ինչ խաղարարներ են,  որոնք «տոմահավկերով» գնդակոծում են մի ողջ երկիր»: Նա կարծում է,  որ ԱՄՆ-ի գործողությունները «ագրեսիայի դրսևորում են» և կարող են գնահատվել որպես «վառ արտահայտված գաղութացման քաղաքականություն»: Նրա կարծիքով, ԱՄՆ-ն միացել է Լիբիայի դեմ իրականացվող ռազմական օպերացիային «լիբիական նավթի  ու լիբիական ռեժիմի վրա հսկողություն հաստատելու  նպատակով»:

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply