Քննարկել են Հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-պետություն կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | March 22, 2011 10:24

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ  ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին և թեմի առաջնորդարանի դիվանապետ Գրիգոր Դավթյանին:

Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-պետություն կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Արցախ-Սփյուռք համագործակցության խորացման, մեր երկրի զարգացման և առողջ հասարակության ձևավորման տեսանկյունից՝ միաժամանակ ընդգծելով Հայ Առաքելական եկեղեցու թեմերի միջև կապերի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply