Մեքսիկական ծոցում հայտնված հետքը ոչ թե նավթ է, այլ տիղմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2011 10:03

Մեքսիկական ծոցում հայտնված յուղի նմանվող հետքը, որ անհանգստացրել էր ԱՄՆ իշխանություններին, ընդամենը ջրի հատակից դուրս եկած տիղմ է: Այսպիսի եզրակացության են հակված առափնյա պաշպանության ծառայության աշխատակիցները:  Տարօրինակ հետքի մասին առաջին ահազանգը հնչել է  մարտի 19-ին: Երկյուղ կար, որ հետքը կարող է նավթի  զանգվածային արտահոսքի հետևանք լինել, որը տեղի էր ունեցել 2010-ի ապրիլին: Արտահոսքի տեղն ուսումնասիրվել է ինքնաթիռների ու առափնյա ծառայությունների ուժերով, վերցվել է  նմուշ-օրինակ: Հետազոտությոամբ պարզվել է , որ հայտնաբերված գոյացության մեջ իսկապես էլ նավթի հետքեր կան, բայց ոչ այնքան որ գերազանցեն Լուիզիանայում ընդունված թույլատրելի նորմը:

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply