Մեդվեդևը Պուտինի Լիբիայի մասին արած արտահայտություններն անվանել է անթույլատրելի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2011 9:45

ՌԴ նախագահ Մեդվեդևն անթույլատրելի է անվանել Լիբիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Պուտինի «խաչակրաց արշավանք» որակումը:

Մեդվեդևը հայտարարել է, որ նմանատիպ համեմատությունները «ըստ էության տանում է քաղաքակրթությունների բախման»: Մեդվեդևն իր կողմից ընդգծել է, որ Մոսկվան ՄԱԿ-ի  ԱԽ-ի որոշումը սխալ չի համարում: Դրանով նա բացատրեց այն փաստը, որ Ռուսաստանը չի կիրառել  քվեարկության վետոյի իրավունքը: Բացի այդ, նախագահը հայտարարել է, որ իրենք չեն մասնակցի  Լիբիայի դեմ կազմակերպվող ոչ մի օպերացիայի: Նրա խոսքով` Մոսկվան կարող է առաջարկել  Լիբիայի հետ բանակցություններ վարելու միջնորդի  դերը, սակայն այսօր չկա  մեկը, որի հետ այդ երկիրը  պաշտոնական  բանակցություններ վարի:Լիբիայում կատարվող իրադարձությունների մասին խոսելով` նա նշել է նաև, որ դրանք այդ երկրի ղեկավարության` սեփական ժողովրդի հանդեպ հանցագործություններ կատարելու հետևանք են.«Ինչ կատարվում է Լիբիայում, կապված է  Լիբիայի ղեկավարության`  սեփական ժողովրդի հանդեպ  իրականացված այլանդակ վարքագծով, այդ մասին չպետք է մոռանալ, իսկ մնացյալը հետևանք է»:

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply