Կոալիցիան ռմբակոծում է Քադաֆիի նստավայրը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 21, 2011 23:49
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում այսօր որոտացել են մի քանի պայթյուններ, որոնցից մեկը` Բաբ ալ-Ազիզիա զորամասի 8 կմ մակերեսով տարածքի վրա, որտեղ գտնվում է Մուամարա Քադաֆիի նստավայրը: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով «Ալ-Ջազիրային»:
Գնդապետի տեղը այս պահին ճշգրիտ հայտնի չէ: Կոալիցիայի զորքերի հրամանատարությունը տեղեկացրել է ,որ իր օդանավերը շարունակում են ամբողջ օրվա ընթացքում հարվածներ հասցնել Ջամահիրիի նպատակակետերին:
Քադաֆիի նստավայրը Տրիպոլիում արդեն հրթիռային ռմբակոծման ենթարկվել է: Ոչնչացվել է ադմինիստրատիվ շենքը, որը կոալիցիայի ուժերը համարել են հրամանակետը: Ավելի վաղ հաղորդվել է, որ բրիտանական ռազմաօդային ուժերը ստիպված են եղել հրաժարվել նոր հարվածից, քանի որ ոչ հեռու գտնվում էին քաղաքացիական անձիք`այդ թվում լրագրողներ:






Facebook
Tweet This
Email This Post
