Մարտի 21-ը Քնի համաշխարհային օրն է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2011 21:46

Քնի մեջ էլ հանգստանալու ժամանակ չկա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ, մարտի 21-ին նշվում է Քնի օրը: Բժիշկներն առաջարկել են այդ օրվան վերաբերել ամենայն լրջությամբ: Շատերի կարծիքին հակառակ, քնի ժամանակ մենք  իրոք հանգստանում ենք:

Քնի ժամանակ օրգանիզմն ակտիվորեն մշակում է օրվա ընթացքում կուտակած ինֆորմացիան և  տքնաջանորեն լիցքավորվում էներգիայով: Այդ իսկ պատճառով էլ, Քնի օրը  հարկավոր է  մտածել, թե ինչպես պետք է խորը քուն մտնել, թեթև արթնանալ  ու  ապրելու և արարելու ցանկություն ունենալ: 150տարի առաջ, մինչ Էդիսոնը կհայտնգործեր լամպը, մարդիկ քնում էին առնվազն մեկ ժամ ավելի, քան հիմա: Հետո հայտնվեց հեռուստատեսությունը, ապա` ինտերնետը: Քնելու ժամանակ այլևս չկա: Ոմանք կարծում են, որ դա մտահոգության պատճառ չէ: Հասարակության մեջ նույնիսկ մի գաղափար ծնվեց, թե կարելի է քունն ընդհանրապես վանել: Դա իսկական մոլորություն էր, քանի որ քունը մեզ գենետիկորեն է տրվել: Ինչպես ասել է Ալբերտ Էյնշտեյնը, ես իմ քնի մեջ եմ անցկացնում կյանքիս  մեկ երրորդ մասը` ոչ ամենավատը: Այսպես, մեզ հարկավոր է առավելագույնս մոտենալ մեծ ֆիզիկոսի գաղափարին: Այսօր քունը կարելի է ուսումնասիրել  օբյեկտիվորեն: Այդ մեթոդը կոչվում է պոլիսոմնոգրաֆիա: Զգալի քանակությամբ էլեկտրոդներ են  ամրացվում ու քնած մարդուն հետևում է տեսախցիկը: Տվյալները գրանցվում են համակարգչում: Հետո այդ ամենը ստուգվում է ու ախտորոշում կազմվում: “Անքնություն” տխուր եզրույթը փոխարինվել է բժշկական պրակտիկայում ինսոմնիա եզրույթով: Այս վիճակը հանգեցնում է լուրջ հիվանդությունների: Անքնության հետևանքով մենք դառնում ենք սթրեսախոցելի, իմունիտետն է ընկնում: Մենք սկսում ենք ճարպակալել, տկարանում են մտավոր ունակությունները: Անբավարար քունը  միոկարդի ինֆարկտի, ինսուլտի ու զարկերակային ճնշման  պատճառներն են: Իսկ  ինսոմնիայի հիմնական պատճառները սթրեսն ու  նևրոզներն են: Դրանից հաճախ են տուժում կանայք ու տարեցները: Մասնագիտական ինսոմնիան  “գերադասում” է իրավաբաններին, կրթության բնագավառի աշխատողներին, մշակույթի ու արվեստի մարդկանց: Հիվանդությունն իր զոհերին դարանակալում է հիմնականում աշնանը, ինչը կապված է լուսային օրվա կրճատման հետ և գարնանը, երբ սրվում են նյարդային  համակարգի խանգարումներ ը: Հիմնական բուժումը ռեժիմի սրբագրումն ու, կարգավորումն է և դեղորայքային բուժումը: Շատ բժիշկներ գտնում են, որ պետք է դեղորայք ընդունել, որպեսզի ապահովվի նորմալ քունը: Սակայն կարելի է ընտրել նաև ոչ դեղորայքային քունը, ինչպիսին է օրինակ` ինցեֆալոֆոնիան կամ էլ` “ուղեղի երաժշտությունը”: Այս մեթոդը յուրօրինակ է նրանով, որ ձայնագրվում է հիվանդի ուղեղագիրը` էլէկտրոինցեֆալոգրամը, որը հատուկ համակարգչային ծրագրով որոշակի ալգորիթմով վերածվում է  երաժշտության: Հիվանդին առաջարկվում է երաժշտության երկու տեսակ. ռելակսիացիայի ու ակտիվացիի համար:

Վերջին 100 տարում քնի ընդհանուր տևողությունը կրճատվել է 20%-ով: Մենք ամեն կերպ աշխատում ենք  քնից գողանալ, կրճատել ժամանակ` աշխատանքի, երեկույթների, գիշերային ժամանցի համար: Դրանով նպաստում ենք ինսոմնիա համաճարակի տարածմանը, որը մտրակ է  մարդկության համար: Մինչդեռ, մեկ անքուն գիշերը կարող է ողջ օրգանիզմի կենսաքիմիան փոխել: Դրա համար Քնի օրվա առիթով, հարկավոր է, գոնե մեկ օր լսել բժիշկների խորհուրդներն ու սովորել խորը քնել` անջատվելով բոլոր խնդիրներից:

Դիտվել է 1874 անգամ:
Print Friendly

Leave a Reply