«Ցիտադել» ՍՊԸ-ի տնօրենը հոսանքահարվել եւ մահացել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 21, 2011 21:45

Քիչ առաջ դիակ տեղափոխող մեքենան Վաղարշյան փողոցից մահացած երիտասարդի դիակ է տեղափոխել դիահերձարան:

Այսօր` մարտի 21-ին, ժամը 12-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի վրա գտնվող թոնրատան մոտ տղամարդու դիակ  է հայտնաբերվել:

Նշված վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Վաղարշյան փողոցի 13/5 հասցեում գործող թոնրատան հետանամասում գտնվող էլեկտրացանցի բաշխիչ ենթակայանում հոսանքահարվել եւ տեղում մահացել է 37-ամյա Սամվել Դավթյանը: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ֆոտոլրագրողը հայտնեց, որ Դավթյանը «Ցիտադել» ՍՊԸ-ի տնօրենն էր:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Դիտվել է 1581 անգամ:
Print Friendly

Leave a Reply