Նովրուզի կապակցությամբ Նախագահի շնորհավորական խոսքը Հայաստանի քրդական համայնքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 21, 2011 20:52

Հարգելի՛ բարեկամներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նովրուզի` Նոր տարվա տոնի կապակցությամբ:

Այս առիթով նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին ուրույն երանգներ հաղորդողները: Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման ասպարեզներում, որոնցում միշտ հնարավորինս կլինի նաև պետության աջակցությունը:

Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ ձեր ընտանիքներին լիություն ու համերաշխություն, ձեր համայնքին` զարգացման նոր ծրագրեր ու նորանոր ձեռքբերումներ:

Դիտվել է 1412 անգամ:
Print Friendly

Leave a Reply