Կահիրեում Մուամարա Քադաֆիի մի քանի կողմնակիցներ փորձել են հարձակվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2011 20:01

Դեպքը կատարվել է  Թահրիր  հրապարակում :  ВВС-ն հաղորդում է , որ Պան  Գի Մունին  շրջապաատել են  Քադաֆիի  կողմնակից մոտ 50 ցուցարարներ :  Արդյունքում գլխավոր քարտուղարը  ստիպված է եղել  գնալ  արաբական պետությունների Լիգայի  շտաբ-բնակարան,հաղորդել է “Ինտերֆաքսը”:

Ավելի վաղ ՄԱԿ-ի

Գլխավոր քարտուղարը կոչ էր արել Լիվիային   դադարեցնել ռազմական գործողությունները  խաղաղ բնակիչների նկատմամբ և  հետևել ՄԱԿ-ի ԱԽ որոշմանը:

“Ես  հուսով եմ ,որ լիվիական իշխանությունները խոսքի տերը կլինեն: Ինձ արդեն զանգահարել են  Լիվիայի արտաքին գործերի նախարարն ու վարչապետը , ասել են,որ  պատրաստ են լիովին կատարել ՄԱԿ-ի  ԱԽ-ի որոշումը,-հայտարարել է  Գլխավոր քարտուղարը.- բայց կարծես նրանք շարունակում են հարձակվել խաղաղ բնակիչների վրա: Այդ տեղեկատվությունը պետք  է  ճշտել:”


Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply