Ատամների հեռացումը մթագնում է հիշողությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 21, 2011 19:18

Ապացուցվել է բերանի խոռոչի վիճակի ու մարդու հոգեվիճակի  անմիջական կապը: Ատամների առողջությունը սերտորեն կապված է հիշողության որակի հետ: Նորվեգիայի Թրոմսի համալսարանի աշխատակիցները  սենսացիոն հայտարարություն են արել:

1988-ից ուսումնասիրելով ու հետազոտելով  կամավորների իմացական ունակությունները, հանգել են այն եզրակացության, որ մարդու հիշողություններն ու ունակությունները ինֆորմացիան հիշելու առումով նվազել է ատամների նվազմանը զուգընթաց: Սակայն ավելացել են գրգռվածությունն ու տրամադրության տատանումները: Պրոֆեսոր Մոդ Բերգդալնը պատմում է.”Նյարդային համակարգը բարդ կառուցվածք ունի: Վաղուցվանից է հայտնի, որ օրգանները կապակցված են: Այսպես, հաջողվել է գրանցել, որ ատամների վրա ցանկացած ազդեցություն իսկույն արտացոլվում է գլխուղեղի տոմոգիր պատկերի վրա: Իսկ ատամի հեռացումն ուղեղի  որոշակի գոտիներում  բացասական ակտիվություն է առաջացնում կամ էլ թուլացնում  մյուսների զգայնությունը: Այնպես, որ հնարավորինս պահպանեք ատամները: Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում վերականգնելու դրանք, եթե նույնիսկ մեկ արմատ է մնացել: Իսկ եթե այնուամենայնիվ հարկավոր է եղել հեռացումը, ապա տեղը երկար չի կարելի թողնել  դատարկ:

Էլ ինչի համար են ատամները

Ամեն ատամ օրգանիզմում իր դերն ունի: Օրինակ` լյարդի վիճակը համապատասխանում է  ներքևի ծնոտի ժանիքների վիճակին, ենթաստամոքսագեղձի մասին կարելի է դատել փոքր սեղանատամներով, իսկ  ոտքերի հոդերի վիճակի մասին կպատմեն վերևի ու ներքևի առջևի ատամները: Ստամոքսի  կամ էլ տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում մեծ մասամբ զարգանում է պարադոնտոզ:  Բացի այդ, ստամոքսի խոցի մասին կարող է հուշել ատամնաքարերի  առատությունը:

Դիտվել է 2772 անգամ:
Print Friendly

Leave a Reply