Ձերբակալվել է Գյումրիում ռուս զինծառայողներին վրաեթրի ենթարկած վարորդը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ | | August 11, 2009 16:08

1195204_2009080720163711Ձերբակալվել է օգոստոսի 6-ին` ժամը 22.55-ին, Գյումրի-Մարմարաշեն ճանապարհին ՌԴ սահմանապահ զորքերի 6 զինծառայողների վրաերթի ենթարկած անհայտ ավտոմեքենայի վարորդը:
Ոստիկանության  համաձայն` վրաերթը կատարել է 1946 թ. ծնված Ժորա Դ.-ն` «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով: Ժորա Դ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Նշված օրը վրաերթի էին ենթարկվել ՌԴ քաղաքացիներ` 1987 թ. ծնված Դենիս Կ.-ն, 1986 թ. ծնված Ռոման Մոսինը, 1988 թ. ծնված Ալեքսանդր Ֆ.-ն, 1990 թ. ծնված Կիրիլ Մ.-ն, 1987 թ. ծնված Պավել Կ.-ն և 1989 թ. ծնված Ռոման Օ.-ն: Ռ. Մոսինը տեղում մահացել էր, իսկ մյուսները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Տեղեկություններ կան, որ վիրավոր զինծառայողներից ևս երկուսն են մահացել, ինչը, սակայն, դեռ չի հաստատվել:

Կարդա ավելին` http://ankakh.com/?p=10184

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply