ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տոնում է ֆրանսերենի օրը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 21, 2011 18:57

Ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դիվանագետներն ու լրագրողներն այսօր իմացան ավելին ֆրանսերեն լեզվի օգտագործման մասին Հայաստանում Ֆրանսերենի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, որը տեղի ունեցավ ՄԱԿ-ի գրասենյակում:
Կլոր սեղան քննարկումը կազմակերպել են ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) ու հայկական ՀԿ ՙԵրիտասարդ թարգմանիչների միավորումը՚ , որին օժանդակել և մասնակցում էին նաև Հայաստանում ֆրանսիական դեսպանատունն ու ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակն իր գործընկերների հետ ծրագրել է նշել ՄԱԿ- ի վեց պաշտոնական լեզուների օրերը: Առաջինը ՙՄԱԿ-ում ֆրանսերենի օրն է՚, որը համընկնում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան:
Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն և Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդատու և ֆրանկոֆոնիայի գծով պատասխանատու Քրիստիան Տեր-Ստեփանյանը մասնակցեցին քննարկմանը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ասաց. ՙԵս իսկապես ուրախ եմ, որ այսօր այսքան պայծառ երիտասարդներ կան այստեղ: Շատ կարևոր է, որ հայերը ֆրանսերեն են սովորում, որը նրանց կօգնի բացել սահմանները և ավելին իմանալ աշխարհի մասին, ինչպես նաև դառնալ աշխարհի քաղաքացիներ: Կարծում եմ` խիստ կարևոր է հիշել, որ մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որոնցով խոսում ենք, կարդում կամ գրում, ազդում են մեր մտածելակերպի և գործողությունների վրա՚:
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ղեկավար` Գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող պրն. Կիյո Ակասական ասել է, որ պաշտոնական լեզու լինելուց բացի, ֆրանսերենը նաև ՄԱԿ-ի քարտուղարության երկու աշխատանքային լեզուներից մեկն է: Այն նաև խոսակցական լեզու է բոլոր մայրցամաքներում, որով էլ մեծ դեր է խաղում աշխարհում ՄԱԿ-ի գաղափարի տարածման գործընթացում:
ՙԵրիտասարդ թարգմանիչների միության՚ անդամները ելույթ ունեցան հետևյալ թեմաների շուրջ` ՙՖրանսերենը ՄԱԿ-ում՚, ՙwww.un.org-ի ֆրանսերեն էջը՚, ՙՖրանսերենը ՀՀ-ում՚: Վերջում ցուցադրվեց աշխարհի երիտասարդ ֆրանսախոսների մասին ֆրանսերեն մի ֆիլմ, որը ՀԿ-ի անդամները համաժամանակյա թարգմանությամբ ներկայացրեցին հայերենով:
Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: Սկսած 2010թ. ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է ՙՄԱԿ-ում լեզուների օրեր՚. մի նախաձեռնություն, որը միտում ունի տոնելու լեզվային և մշակութային բազմազանությունը: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը նույնպես ծրագրել է 2011թ. ընթացքում միջոցառումներ նվիրել ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներին:
Դիտվել է 1869 անգամ: